Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Նիկոլայ Նիկողոսյանի բացառիկ ցուցահանդեսը

Նիկոլայ Նիկողոսյանի բացառիկ ցուցահանդեսը
04.06.2013 | 16:15

Հունիսի 7-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի անվանի անվանի քանդակագործ, ժողովրդական նկարիչ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, պրոֆեսոր Նիկոլայ Նիկողոսյանի 95-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդեսը:

Արվեստագետն ապրում և ստեղծագործում է Մոսկվայում, սակայն իր հոբելյանական ցուցահանդեսը կազմակերպվում է հայրենիքում: Այս առիթով նա Հայաստանի ազգային պատկերասրահին ընծայել է բալետի աշխարհահռչակ պարուհի Մայա Պլիսեցկայայի մարմարե կիսանդրին:
«Նիկոլայ Նիկողոսյանի արվեստը այսպիսի ընգրկունությամբ Հայաստանում դեռևս չի ներկայացվել, իսկ այս առթիվ լույս տեսած մենագրություն-պատկերագիրքը հայերեն լեզվով Հայաստանում տպագրված առաջինն է»,- ասում է նախագծի համադրողը և պատկերագրքի կազմողը, տեքստերի հեղինակ ու թարգմանիչ Լիլիթ Սարգսյանը:
Լուսանկարների հեղինակը՝ Գերման Ավագյանն է: Ողջ նախագիծը կյանքի է կոչվել բարերար, մեկենաս, ծագումով արցախցի մոսկվայաբնակ Սարգսյան ընտանիքի ներդրման շնորհիվ:
Անվանի արվեստագետի հոբելյանական ցուցահանդեսը մայիսի 3-ին բացվել էր Արցախում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2285

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ